Ալեք Բոլդուինի դուստրը խոստովանել է՝ սեռական ոտնձգության է ենթարկվել, իսկ հետո ընդհատել հղիությունը

13:12   28 հունիսի, 2022

Ալեք Բոլդուինի դուստրը՝ Այրլենդը, ցնցող խոստովանություն է արել․ իրեն բռնաբարել են դեռահաս տարիքում, փոխանցում է Daily Mail-ը։

«Հիմա եմ կիսվում իմ պատմությամբ, քանի որ ցանկանում եմ, որ մյուս կանայք զգան աջակցություն ու սեր: Ինձ բռնաբարել են, երբ դեռահաս էի։ Երբ դա տեղի ունեցավ, ես անգիտակից էի: Դա փոխեց իմ ողջ կյանքի ընթացքը»,- նշել է աղջիկը։

Խոստովանության պատճառ է դարձել ԱՄՆ-ում կանանց շրջանում հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքի վերացման մասին լուրերը։ Բոլդուինը սկսել է մտածել, թե ինչ կարող էր լինել, եթե նա հղիանար կատարվածից հետո։

«Տեսնելով, թե ինչպես են այլ խիզախ աղջիկները կիսվում իրենց պատմություններով, ինձ ստիպեց մտածել, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե հղիանայի եւ ստիպված լինեի մեծացնել այդ երեխային: Միեւնույն ժամանակ, ես ունեմ բժշկական օգնություն, գումար եւ աջակցություն, ինչից շատ կանայք զրկված են։ Եվ դա կարող է պարզապես անհնարին եւ տրավմատիկ լինել», - սոցիալական ցանցերում ասել է նա:

«Ես որոշեցի ընդհատել հղիությունս, քանի որ հստակ գիտեմ, թե ինչ է նշանակում ծնվել երկու մարդկանցից, որոնք ատում են միմյանց», - եզրափակել է նա:

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE