«Երեխային սափրեք, նոր մանկապարտեզ բերեք...»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)

14:41   28 հունիսի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։

Մկրտիչ-Արզումանյան1-1.jpg (121 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր կադրում սիրված դերասանն իր կերտած դերերից մեկում է․ նա կեղծամով է եւ մորուքով է։ «Երեխային սափրեք, նոր մանկապարտեզ բերեք...», - իրեն հատուկ հումորով հրապարակումը մակագրել է Մկրտիչ Արզումանյանը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։

Մկրտիչ Արզումանյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանը սեւ հագուստ էր կրում։ «Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE