Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Իննա Խոջամիրյանի ոճային լուքը

15:51   28 հունիսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ոճային լուքը։

Իննա-Խոջամիրյան.jpg (149 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Իննան կրում է կանաչ երանգի տոպ, որը համադրել է վանդակավոր պրինտով, գոտկատեղը բարձր լայն տաբատի հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, առանց շպարի է։ Հրապարակումն Իննան չի մեկնաբանել։

Իննա Խոջամիրյան

Օրերս տեղադրված կադրերում Իննան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի ու սպորտային կոշիկի հետ։ «Սյունիք անունով հեքիաթ»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE