Լրատվամիջոցներ․ Ռեգինա Տոդորենկոն երկրորդ անգամ մայր է դարձել

15:16   28 հունիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն երկրորդ անգամ մայր է դարձել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռեգինայի եւ նրա ամուսնու՝ Վլադ Տոպալովի ընտանիքում աղջիկ է ծնվել։ Այս մասին հայտնում է «StarHit» հրատարակությունը՝ հղում անելով զույգի մերձավոր շրջապատին։

Զույգը դեռ ոչինչ չի հայտնել սոցցանցերի երկրպագուներին:

Զույգի դուստրը ծնվել է Բալիում, ուր որոշ ժամանակ առաջ Տոդորենկոն եւ Տոպալովը մեկնել էին  իրենց ավագ որդու՝ Մայքլի հետ։



© NEWS.am STYLE