«Lady in black». Մարինկա Խաչատրյանի street style-ը

19:16   28 հունիսի, 2022

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր street style-ը։

Մարինակ-Խաչատրյան1.jpg (122 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարինկան սեւ հագուստ է կրում․ տոպ, ջինսե տաբատ, որոնք համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ Հրապարակմանը կից նա դիմել է հետեւորդներին, որպեսզի նշեն իրենց նախընտրած լուսանկարը։

Մարինկա-Խաչատրյան2.jpg (172 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Մարինկան կապույտ հագուստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել Մարինկային. «Սիրուն»։



© NEWS.am STYLE