Հետաքննությունը սկսվել է. Իզաբել Աջանին կարող է դատարանի առաջ կանգնել

17:12   28 հունիսի, 2022

Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Աջանիի դեմ ծառայողական հետաքննություն է սկսվել։

Պատճառ են հանդիսացել Աջանիի նախկին գործարար գործընկերոջ կողմից խարդախության մեղադրանքները։

Ըստ Variety-ի՝ հետաքննությունը սկսվել է դեռ 2020 թվականի հոկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Դերասանուհի Սեբաստյան Գ.-ի նախկին ռազմավարական խորհրդատուն եւ բիզնես գործընկերն աշխատանքի է ընդունվել 2011 թվականին՝ օգնելու Աջանին իր Isia Films պրոդյուսերական ընկերության հետ կապված հարցերում: Սեբաստյանը համաձայնության է եկել Աջանիի հետ՝ 364 հազար եվրոյի չափով վարկ տրամադրելու հարցում։ Դրանից հետո նա հեռացվել է աշխատանքից, իսկ Աջանին դադարել է կապի դուրս գալ։

Սեբաստիան Գ.-ն դեպքի մասին առաջին անգամ հայտնել է լրատվամիջոցներին 2015թվականին։ Նա դերասանուհուն նաեւ լրացուցիչ 157 հազար եվրո պարտք է տվել, որը նա չի վերադարձրել։ Թե ինչպես կլուծվի գործը եւ կնշանակվի՞ դատավարություն, հայտնի չէ։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE