Հետապնդումների պատճառով․ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կկանգնի դատարանի առջեւ

23:12   28 հունիսի, 2022

Կալիֆոռնիայի դատավորը որոշել է, որ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին Ջեյսոն Ալեքսանդրը պետք է դատարանի առաջ կանգնի հետապնդումների համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ջեյսոնը պետք է դատարանում ցուցմունք տա ուրիշի սեփականություն մուտք գործելու, վանդալիզմի եւ վիրավորանքների մեղադրանքների վերաբերյալ: Ջեյսոն Ալեքսանդրի փաստաբանն արդեն փաստաթղթեր է ներկայացրել՝ նշելով, որ իր պաշտպանյալն անմեղ է:

Այժմ Ալեքսանդրը, որը 2004 թվականին ընդամենը երեք օր է ամուսնացած եղել Սփիրսի հետ, փորձել է գաղտնի կերպով ներկա գտնվել երգչուհու եւ Սեմ Ասգարիի հարսանիքին։ Նա դանակով ապօրինի մուտք է գործել տոնակատարության անցկացման վայր, սակայն նրան արագորեն բերման են ենթարկել անվտանգության ծառայությունը։



© NEWS.am STYLE