Փաստաբան Դոբրովինսկին Լյուբով Ուսպենսկայայի համար ազատազրկում է պահանջում

22:12   28 հունիսի, 2022

Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ Լյուբով Ուսպենսկայայի համար ազատազրկում է պահանջում՝ հարեւանի շանը ծեծելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել երեք երեխաների աչքի առաջ։ Այս մասին փաստաբանը հայտարարել է «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք հաշտվել միայն այն դեպքում, եթե Ուսպենսկայային բանտարկեն», - մանրամասնել է Դոբրովինսկին։

Նա հիշել է, որ երգչուհին ոտքով հարվածել է շան ձագին, իսկ հետո ծեծել է ծեր շանը։ Ըստ Դոբրովինսկու՝ վկաները զգացմունքային տրավմայի են ենթարկվել։

«Երեխաներն այդ ամենը տեսել են։ Նրանք բղավում էին, լացում, քանի որ նրանց աչքի առաջ գործնականում սպանել էին այն շանը, ում հետ մեծացել էին։ Անգութ մարդկանցից փող չեն վերցնում»,- ամփոփել է Դոբրովինսկին։



© NEWS.am STYLE