Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական կայքում տեղադրված կադրում Հրաչուհին կրում է հետաքրքիր նախշերով, վառ երանգի վերնաշապիկ։ Նա արձակել է մազերը, մեղմ ու նուրբ շպարով է։ «Երեկ մի րոպե չեմ կարողացել հեռախոսս ձեռքիցս վայր դնել))) (բացի էս նկարը նկարվելուց)))) Շնորհակալ եմ ձեր սիրո, ջերմության ու շնորհավորանքների համար... Շնորհակալ եմ ինձ` ձեր աչքերով ևս մեկ անգամ օգնելու տեսնելու համար...
Ինձ ցույց տալու համար, որ կյանքիս 2*18-ը ես ապրել եմ շիտակ ու իսկական!!!
Լավագույնը դեռ առջևում է, վստահ եմ, իսկ երկինքը` հաստատ սահման չէ...», - գրել է Հրաչուհին, ապա հավելել է «#ապրեցինքառաջ» հեշթեգը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին հետաքրքիր ձեւվածքով զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում զարդերը։ «Սիրում եմ հենց էս ժպիտս», - հրապարակման մեկնաբանություններում գրել էր Հրաչուհին։