Հնարավոր է Ջոնի Դեփը վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին

16:12   28 հունիսի, 2022

Disney կինոընկերությունը ցանկանում է Ջոնի Դեփին վերադարձնել «Կարիբյան ծովի ծովահենների» ֆրանշիզայում: Կապիտանի դերի համար ընկերությունը նախատեսում է դերասանին վճարել բավականին մեծ գումար՝ 301 մլն դոլար։

 «Ըստ հաղորդումների՝ գործարքը պայմանավորված է նրանով, որ Ջոնի Դեփը կվերադառնա Ջեք Ճնճղուկի դերին «Կարիբյան ծովի ծովահենները 6»-ում եւ «Սեւ մարգարիտ»-ի նավապետի վաղ կյանքի մասին պատմող Disney+ սերիալի սփին օֆում», - ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

 59-ամյա դերասանը վերջին 15 տարիների ընթացքում նկարահանվել է ծովահենների 5 ֆիլմերում։ 2018 թվականին նա հեռացվել է ֆրանշիզայից՝ նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատական ​​գործի պատճառով։



© NEWS.am STYLE