Ռեգինա Տոդորենկոն քննադատել է լրագրողներին իր ծննդաբերության մասին լուրերի համար

19:48   28 հունիսի, 2022

Այսօր լրատվամիջոցները հայտնել են, որ Ռեգինա Տոդորենկոն երկրորդ անգամ է մայրացել։ Ծննդաբերության լուրը հաստատել են նաեւ նրա ընկերները։ Այժմ Ռեգինան ինքն է մեկնաբանել  այդ լուրերը, հայտնում է Teleprogramma.pro-ն:

Տոդորենկոն նշել է, որ ամաչում է իր գործընկերների համար։

«Գործընկերներ, ամոթ ձեզ։ Նման անհեթեթությունից հետո դժվար է նույնիսկ գործընկերներին զանգահարել: Իսկ դուք դեռ հավատում եք լրատվամիջոցներին»,- ասել է Ռեգինա Տոդորենկոն։



© NEWS.am STYLE