«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը

22:47   29 հունիսի, 2022

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Մադոննա-Հարությունյան.jpg (135 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մադոննան սեւ գույնի հանդերձանք է կրում․ տոպ, տաբատ, որոնք էլ ավելի են ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձրել գլխարկը, սսորտային կոշիկներն ու արեւապաշտպան ակնոցը։ «Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին», - հրապարակմանը մեկնաբանություններում գրել է Մադոննան։

Մադոննա-Հարությունյան2.jpg (159 KB)

Օրերս տեղադրված կադրերում Մադոննան լողազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Մեկնաբանություններում Մադոննան նշել էր, որ որոշել էր հանգստանալ սոցիալական ցանցից, սակայն կարոտել է հետեւորդներին ու ծրագրվածից շուտ վերադարձել։



© NEWS.am STYLE