Ստեպղինը կանխարգելում է մազաթափությունը

18:42   20 նոյեմբերի, 2013

Ստեպղին ուտելու անհրաժեշտության մասին մեզ բոլորիս ասել են գրեթե ծննդյան օրից: Այս բանջարեղենի օգտակարության մասին բոլորին է հայտնի, դրա բացառիկ հատկությունների մասին շատ են գրել եւ ասել:

Բայց ոչ բոլորին է հայտնի, որ ստեպղինը նաեւ կոսմետոլոգիական հատկություններ ունի: Դրանում առկա բետա-կարոտինը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել արեւահարությունը, այն ավելի հավասար եւ հարթ դարձնել, իսկ հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման գործընթացը:

 

Հաճախ ստեպղինն օգտագործում են դեմքի եւ պարանոցի համար երիտասարդացնող դիմակներում: Դրանից կարելի է օգտակար դիմակ պատրաստել նաեւ մազերի համար:

 

Այն պատրաստում են ստեպղինի թարմ քամած հյութից, որը քսում են մազերի ամբողջ երկայնքով եւ դրանով տրորում են գլխամաշկը:

Այդ կերպ A վիտամինը սնուցում է մազերը, թույլ խոպոպներին ուժ է հաղորդում: Իսկ այս բանջարեղենում առկա միկրոտարրերը կանխարգելում են մազաթափությունը:

Աղբյուրը՝ raut.ru



© NEWS.am STYLE