«Իմ ուժն իմ հավատն է»․ Հրուշ Աճեմյանը Երեւանում է

10:37   29 հունիսի, 2022

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը մշտապես կանգնած է հայերի ու Հայաստանի կողքին, ինչը բազմիցս ապացուցել է։

Հրուշ-Աճեմյան1.jpg (294 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված նոր կադրին կից արված նշման համաձայն նա այցելել է Հայաստան։ Իր միկրոբլոգում տեղադրված նոր լոսւանկարում ԱՄՆ-ում բնակվող դիմահարդարը պատկերված է եկեղեցու ֆոնին։ Նա կրում է սեւ հագուստ։ Մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւապաշտպան ակնոցը։ «Իմ ուժն իմ հավատն է», - հրապարակումը կարճ մեկնաբանել է Հրուշը։

Օրրե առաջ Հրուշը տեսանյութ էր հրապարակել, որում կրում էր կարմիր զգեստ, իսկ ձեռքերում պահում էր կապույտ ու ծիրանագույն կտորներ։ Հրապարակմանը կից նա անդրադարձել էր ԱՄՆ նախագահի ելույթին, որում նա օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը։



© NEWS.am STYLE