«Սերն անցնում է, երբ քեզ չեն սիրում, երբ քեզ վնասում են, երբ հիասթափվում ես․․․»․ Մարիամ Ալեքսանյան

15:43   29 հունիսի, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը հարցրել է․ «Սերն անցնու՞մ է»։ Ինչին ի պատասխան դերասանուհին գրել է․

288666927_979409762741393_7130144651111564545_n.jpg (149 KB)

«Ե՞րբ են մարդիկ բաժանվում։ Ե՞րբ են ամուսինները բաժանվում։ Բոլոր երբ-երի պատասխանը մեկն է՝ երբ պակասում է սերը։ Այո, սերն անցնում է, երբ քեզ չեն սիրում, երբ քեզ վնասում են, երբ հիասթափվում ես։ Ամեն ինչ կախված է մեր ընտրությունից։ Բոլորս ունակ ենք կառավարելու յուրաքանչյուր էմոցիա։ Բայց միշտ կողմ եմ սերը պինդ պահելուն։ Ամենաանհավանական ձեւերով»։  

Մարիամ Ալեքսանյան

Օրեր առաջ  հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Մարիամն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE