Արիանա Գրանդեի տուն ներխուժել է տղամարդ, որը մինչ այդ սպառնացել էր սպանել նրան

15:09   29 հունիսի, 2022

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը ներխուժել է Արիանա Գրանդեի տուն նրա ծննդյան օրը։ Ինչպես հայտնում է TMZ-ը, պարզվել է, որ հանցագործը Ահարոն Բրաունն է՝ մի տղամարդ, որն անցյալ աշնանը դանակով մտել է հաստատություն եւ հանդիպում պահանջել երգչուհու հետ։

Արիանան այս անգամ տանը չի եղել։ Երբ տղամարդը ներխուժել է, աշխատել է անվտանգության համակարգը։ Ոստիկանները հայտնվել են ու ձերբակալել նրան։ Ահարոնին մեղադրանք է առաջադրվել հետապնդման, գողության, էլեկտրահաղորդման գծերը վնասելու եւ դատարանի որոշումը խախտելու մեղադրանքով: Բրաունն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա այժմ կալանքի տակ է։



© NEWS.am STYLE