Վադիմ Գալիգինը կվարի ռուսական Առաջին ալիքի նոր երաժշտական ​​շոուն

14:13   29 հունիսի, 2022

Ռուսական Առաջին ալիքի նոր հաղորդավար կդառնա Comedy Club-ի նախկին անդամ Վադիմ Գալիգինը։ Արտիստը կսկսի աշխատել «Ֆանտաստիկա» երաժշտական ​​շոուում:

Հաղորդվում է, որ նոր հաղորդումը կլինի «Ձայնը» վոկալ հեռուստատեսային նախագծի նման։ Շոուի մենթորներից մեկի՝ Ալեքսանդր Գրադսկու մահից հետո ակտիվորեն լուրեր էին պտտվում, որ հաղորդումն այլեւս չի հեռարձակվելու։ Ծրագրի մասին ПМЭФ-2022-ում հայտարարել է ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:

Հաղորդման գաղափարի համաձայն գլխավոր հերոսները լինելու են վիրտուալ ավատարները՝ վեց հայտնի եւ վեց անհայտ կատարողներ կթաքնվեն նրանց հետեւում։



© NEWS.am STYLE