Վուդի Ալենն ակնարկել է ռեժիսորական կարիերան ավարտելու մասին

16:12   29 հունիսի, 2022

Ամերիկացի դերասան Վուդի Ալենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, գրում է Deadline-ը։ 86-ամյա ռեժիսորը պատմել է, որ ամռան վերջին կամ աշնան սկզբին կսկսի նոր ֆիլմի նկարահանումները, որը նկարահանվելու է Փարիզում։

«Գուցե եւս մեկ ֆիլմ նկարահանեմ։ Այլեւս զգացմունքներ չկան: Նախկինում, երբ ես ֆիլմ էի նկարում, այն ամբողջ երկրի կինոթատրոնների վարձույթներում էր, եւ մարդիկ հարյուրներով գալիս էին այն մեծ էկրանին դիտելու: Այժմ ֆիլմ եք նկարահանում եւ ընդամենը մի քանի շաբաթ եք ստանում տոմսարկղում: Միգուցե վեց կամ չորս շաբաթ: Այնուհետեւ ֆիլմն անմիջապես սկսում է ցուցադրվել հոսքային հարթակներում: Մարդիկ սիրում են տանը նստել իրենց մեծ էկրաններով հեռուստացույցով ֆիլմեր դիտել։ Նույնը չէ, ինձ համար այնքան էլ հաճելի չէ»,- ասել է Ալենը:



© NEWS.am STYLE