«Կոտրված լապտերների փողոցը» սերիալի աստղը պատմել է ծանր հիվանդության դեմ պայքարի մասին

18:12   29 հունիսի, 2022

Ռուս դերասանուհի Անաստասիա Մելնիկովան «Панорама ТВ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ պայքարում է ծանր հիվանդության դեմ։ Արտիստուհու խոսքերը փոխանցում է Starhit-ը։

«Ես արդեն հինգերորդ տարին է, ինչ պայքարում եմ ծանր հիվանդության դեմ։ Մանկուց հիշում էի մորս խոսքերը՝ «Փողը, առողջությունը եւ անձնական կյանքը չքննարկվող թեմաներ են»։ Բայց ես չեմ պատրաստվում հանձնվել»,- նշել է դերասանուհին։ «Կոտրված լապտերների փողոցը» սերիալի աստղը չի հստակեցրել, թե ինչ հիվանդութան մասին է խոսքը։  

Դերասանուհին մեկնաբանել է նաեւ ավելորդ քաշի մասին խոսակցությունները։ Մելնիկովայի խոսքով՝ իր կազմվածքն իսկապես հեռու է իդեալական լինելուց։ «Այո, երեւի իմ ներկայիս վիճակը լավագույն օրինակը չէ այն բանի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա կինը 50-ից հետո: Չնայած հանգամանքներին, ես նույնիսկ մանիկյուր եմ արել վիրահատությունից առաջ: Թմրեցումից արթնանալուց հետո շատ հայրենասեր տեսք ունեի՝ սպիտակ գիպս, կապույտ մատներ, վառ կարմիր լաք։ Ինչ վերաբերում է քաշին, երբեմն մի քիչ գիրությունն ավելի լավ է, քան կնճիռներն ու թուլացած մաշկը»,- ​​եզրափակել է Անաստասիան։



© NEWS.am STYLE