Քարդի Բին մերկ լուսանկարով ազդարարել է Քանյե Ուեսթի հետ համատեղ տեսահոլովակը

19:11   29 հունիսի, 2022

Ռեփ կատարող Քարդի Բին մերկ լուսանկարվել է նոր տեսահոլովակի անոնսի համար, որը նա պատրաստում է ռեփերներ Քանյե Ուեսթի եւ Լիլ Դարկի հետ։ Նկարները հրապարակվել են արտիստուհու Instagram-յան էջում։

Տեղադրված լուսանկարներում աստղը մերկ կեցվածք է ընդունել վինտաժային մեքենայի սրահում։ Ֆոտոշարքի համար ոճաբաններն ընտրել են լայնեզր գլխարկ՝ ընձուղտե պրինտով։  Կերպարն ամբողջական են դարձնում երկար ձեռնոցներն ու մեծ ականջօղերը։

Համացանցի օգտատերեը հիացել են նկարահանման համարձակ գաղափարով․ «Թագուհի», «Սպասում ենք նոր ալբոմի թողարկմանը», «Հիանալի, ինչպես միշտ»,- գրել են նրանք մեկնաբանություններում։



© NEWS.am STYLE