Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները

20:19   29 հունիսի, 2022

Հայտնի են դարձել «Շտապ օգնություն» սերիալի հայտնի դերասանուհի Մերի Մարայի խեղդվելու հնարավոր պատճառները։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Դերասանուհու ներկայացուցիչ Քրեյգ Դորֆմանը հրապարակմանը հայտնել է, որ դիակի զննության արդյունքում դերասանուհու դեմքին քերծվածքներ են հայտնաբերել, ինչը կարող է վկայել գլխի բութ վնասվածքի մասին։ Հետաքննության բարձրաձայնած վարկածի համաձայն՝ Մարան ջրից դուրս գալիս կարող էր սայթաքել, կորցնել գիտակցությունը եւ խեղդվել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ արտիստի մահվան մեջ հանցավորությունը բացառվում է։

Մահացած աստղի ընտանիքը պատմել է, որ Մարան հաճախ է ժամանակ անցկացրել ծովափին եւ լավ գիտեր Սուրբ Լոուրենս գետը, որտեղ հայտնաբերվել է նրա մարմինը։ Մտերիմները նաեւ հավելել են, որ մահվան պահին դերասանուհին չէր կարող լինել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ։



© NEWS.am STYLE