Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ

22:12   29 հունիսի, 2022

Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը՝ Ջեսի Գրեգորի Ջեյմսն ամուսնացել է 29-ամյա պոռնոդերասանուհի Բոնի Ռոթենի հետ։ Սիրահարները երդումներ են փոխանակել իրենց տան բակում։

«Հարսնացուն կրում էր դեկորատիվ ժապավեններով զարդարված, թափանցիկ ժանյակավոր թեւերով երկար սպիտակ զգեստ։ Նրա կերպարն ամբողջացրել է քողը»,- հայտնում է Daily Mail-ը։

Ռոթենն ու Ջեյմսը տոնակատարության լուսանկարներով կիսվել են սոցիալական ցանցերում։

«Երեկ ամենակախարդական օրն էր։ Անչափ շնորհակալ եմ, որ մեր սիրո օրը մեզ միացան սիրելի մարդիկ: Ես գտա իմ հոգու ընկերոջը եւ թույլ չեմ տա նրան հեռանալ», - խոստովանել է Ռոթենը սոցիալական ցանցում:



© NEWS.am STYLE