HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը

23:12   29 հունիսի, 2022

HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ»-ի չորրորդ սեզոնը։ Գլխավոր դերում հանդես կգա Ջոդի Ֆոսթերը։

«Գիշերային երկիր» ենթավերնագրով եթերաշրջանը կպատմի Ալյասկայի Էնիս քաղաքի Արկտիկայի կայարանում աշխատողների առեղծվածային անհետացման մասին։ Գործով զբաղվում են հետախույզներ Լիզ Դանվերսը (Ֆոսթեր) եւ Էվանջելին Նավարոն։

Ֆոսթերի հետ նախագծում կխաղա բռնցքամարտիկ Կալի Ռեիսը։ Նա մարմնավորելու է Նավարոյի կերպարը։ Սցենարի հեղինակն ու շոուրաները Իսա Լոպեսն է։ Սեզոնի պրոդյուսերներից մեկը Բարրի Ջենքինսն է։ Նկարահանումները կսկսվեն Իսլանդիայում այս տարի։

Թողարկման հստակ ժամկետը չի նշվում։



© NEWS.am STYLE