Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)

10:12   30 հունիսի, 2022

Մոսկվայի կենտրոնում բլոգեր Իլոնա Դրոժը տուն է կառուցել «Դոշիրակ» լապշայի մի քանի հարյուր տուփից, հայտնում է Medialeaks-ը՝ հղում անելով աղջկա հրապարակմանը։

2022-06-29-20.12-pic4_zoom-1500x1500-85586.jpg (397 KB)

Տան հիմքը բաղկացած է մեծ ստվարաթղթե տուփերից, իսկ երեսպատումը՝ հավով կանաչ «Դոշիրակ»-ից։ Փաթեթները միմյանց ամրացնելու համար Իլոնան օգտագործել է կպչուն ժապավեն։

«Եկեք։ Վերցրեք ձեր ընկերներին, զանգահարեք ձեր բաժանորդներին։ Իդեալական է․կանաչ «Դոշիրակ»»,- ներկաներին դիմել է բլոգերը։

Լուսանկարը՝ «Осторожно, Москва»

տելեգրամյան ալիքից



© NEWS.am STYLE