Դիմաշ Ադիլետը բաժանվել է «Холостяк» շոուի հաղթողից

12:17   30 հունիսի, 2022

Բոլորովին վերջերս ավարտվեց «Холостяк» շոուի իններորդ եթերաշրջանը, որում երկու նախանձելի փեսացուներ միանգամից զույգ ընտրեցին։ Շոուի հերոս, ներդրող Դիմաշ Ադիլետը բաժանվել է շոուի հաղթող Սոֆյա Սոլմանիդինայից։ Ինքը՝ գործարարը, հաստատել է այս տեղեկությունը։

62bc5c1597b2ac1f6d6c2f8f-900x.jpg (149 KB)

«Холостяк»-ի նկարահանումների ավարտից հետո ձեռնարկատերը մեկնել է Շվեյցարիա, իսկ նախագծի հաղթողը՝ Ռուսաստան: Սոլմանիդինան հարցազրույցներից մեկում ասել է, որ կցանկանար իսկական հարաբերություններ կառուցել Ադիլետի հետ, սակայն հեռավորությունը խանգարում է դրան։

Ներդրողը միայնակ է հայտնվել հայրենի Ղազախստանում տեղի ունեցած սոցիալական միջոցառման ժամանակ։ Տեղի լրագրողը գործարարին հարցրել է, թե արդյոք նա ընկերուհի ունի, սակայն նա բացասական պատասխան է տվել։

«Ոչ, հիմա ոչ ոք չկա իմ կյանքում», - հայտարարել է Ադիլետը:

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE