«Ընտանիքս»․ Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

10:47   30 հունիսի, 2022

Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն, ով առաջին անգամ մայր է դարձել անցած ամիս, ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Տիրուհի-Հակոբյան2.jpg (93 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերից մեկում դերասանուհին պատկերված է ամուսնու եւ դստեր հետ, ում տվել են Դանիելա անունը։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ գույնի զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Ծանոթացեք Դանիելլայի հետ… Ընտանիքս)», - մակագրել է Տիրուհին։

Տիրուհի-Հակոբյան1.jpg (102 KB)

Տիրուհի-Հակոբյան3.jpg (65 KB)

 

Լուսանկարները՝ @ketikyan_photo



© NEWS.am STYLE