«Թող կյանքում երբեք ոչինչ անավարտ չմնա․․․»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

11:49   30 հունիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշար ունի, որի համար նա ընտրել է հմայիչ ու քնքուշ կերպար։

290901479_1199107004261440_6561455713290703809_n.jpg (116 KB)

Ինստգարամայն էջում տեղադրված կադրերում Թամարան կրում է սպիտակ գույնի, ուսերը բաց, ուռուցիկ թեւերով երկարափեշ զգեստ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել է նուրբ շպար։ «Թող կյանքում երբեք ոչինչ անավարտ չմնա․․․», - հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

290357000_1097748524197477_8817143838385059001_n.jpg (126 KB)

«Իրականում ես գերէմոցիոնալ մարդ եմ։

Գուցե շատերդ դա արդեն հասկացել եք)

27 տարեկան եմ, բայց դեռ չեմ հասկացել դա լավ է թե վատ)))

Էմոցիոնալ լինելը ունի շատ վատ կողմեր

Բայց կյանքը ինձ սովորեցրել է չկենտրոնանալ բացասականի վրա)

Իսկ լավ կողմերից ամենան այն է, որ էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»:

Այլ կերպ են դիտում ֆիլմեր, երաժշտություն լսում, պարում և երգում (թեկուզ վատ),

աշխատում, ընկերություն անում................................... և իվերջո ՍԻՐՈՒՄ։

Հասկացեք ու ընդունեք մեզ հավասարակշռված մարդիկ։

Մենք երբեմն նախանձով ենք նայում ձեզ)))», - ավելի վաղ գրել էր Թամարան։

 

Լուսանարները՝ @kamalyanlin_photographer



© NEWS.am STYLE