«Ի վերջո սերը միակն է, հանուն որի արժե ապրել...»․ Անիտա Ավետիսյան (ֆոտո)

13:47   30 հունիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկմարներ է հրապարակել՝ ներկայացնելով ամառային ոճային կերպարը։

Անիտա-Ավետիսյան.jpg (265 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Անիտայի ձեռքերում վարդերի գեղեցիկ փունջ է։ Նա կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է հետաքրքիր նախշերով շորտի եւ վերնազգեստի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ «Ի վերջո սերը միակն է, հանուն որի արժե ապրել...», - գրել է նա։

Անիտա Ավետիսյան

Օրերս հրապարակված կադրերն արվել էին լողավազանում։ Դերասանուհին վարդագույն հագուստ էր ընտրել։ «Ամառ, արեւ, բարձր տրամադրություն... ժամանակն է վայելելու կյանքի ողջ գեղեցկությունը»,- մեկնաբանություններում գրել էր Անիտան։



© NEWS.am STYLE