Հայտնի է Քորթնի Քարդաշյանի ամուսնու՝ Թրեւիս Բարքերի հոսպիտալացման պատճառը

15:12   30 հունիսի, 2022

Ամերիկացի երաժիշտ Թրեւիս Բարքերը հոսպիտալացվել է պանկրեատիտի պատճառով։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով արտիստի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին։

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքում է եւ ներառում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, որովայնի ուժեղ ցավը եւ փսխումը: Ըստ People ամսագրի, Բարքերը «հազիվ էր կարողանում քայլել», երբ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Թրեւիսի վիճակի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ։ Այս ամբողջ ընթացքում Քորթնին երաժշտի կողքին է։



© NEWS.am STYLE