Քանյե Ուեսթը սպառնացել է դատի տալ արագ սննդի կետի տիրոջը՝ իր լուսանկարն  օգտագործելու համար

16:12   30 հունիսի, 2022

Ռեփեր Քանյե Ուեսթը սպառնում է դատի տալ Մելբուրնում գտնվող արագ սննդի կետի սեփականատիրոջ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։

Ռեստորանը, որի սեփականատերը հանդիսանում է Ուեսթի մեծ երկրպագուն, անվանվել է արտիստի առաջին՝ The College Dropout ալբոմի պատվին։ Շենքը զարդարված է արտիստի պատկերով որմնանկարներով, որոշ ճաշատեսակներ անվանակոչվել են նրա անունով։

45-ամյա ռեփերի փաստաբանները դատական ​​հայցով սպառնացել են հաստատության սեփականատիրոջը՝ հայտարարելով, որ Քանյեն չի համաձայնել օգտագործել իր լուսանկարներն ու անունը։ Ռեստորանի տարբերանշանը փոխվել է, իսկ արտիստի պատկերով որմնանկարը հանվել է։

Բուրգերների կետի սեփականատեր Մարկ Էլկխուրին խոստովանել է, որ հիասթափված է կատարողի կողմից դատական ​​հետապնդման սպառնալիքից, քանի որ, ըստ նրա, իր ստեղծած հաստատությունը «հարգանքի տուրք» է արտիստին։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE