Քեմերոն Դիասն ութ տարվա դադարից հետո վերադառնում է կինո

17:12   30 հունիսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը հայտարարել է ութ տարվա դադարից հետո դերասանական կարիերա վերադառնալու մասին, հայտնում է CNN-ը։

Դիասը պատրաստվում է նկարահանվել Netflix-ի նոր՝ «Back In Action» ֆիլմում: Նրա գործընկերները նկարահանման հրապարակում կլինեն դերասաններ Թոմ Բրեդին եւ Ջեյմի Ֆոքսը։ Վերջինիս հետ արտիստը միասին խաղացել է «Էննի» ֆիլմում (2014թ.)։ Կինոնկարը դարձավ վերջին լիամետրաժ նախագիծը դերասանուհու ֆիլմագրության մեջ մինչեւ իր կարիերայի ընդմիջումը:

«Ջեյմի Ֆո՞քս։ Միայն դու կարող ես ինձ վերադարձնել աշխատանքի: Ես չեմ համբերում, գրողը տանի, դա պայթյուն է լինելու», - կիսվել է դերասանուհին իր սոցիալական ցանցերում՝ հրապարակելով նկարահանման հրապարակի գործընկերների նամակագրությունը։



© NEWS.am STYLE