Լյուբով Ուսպենսկայայի դուստրը մեկնաբանել է Նիկոլայ Բասկովի հետ սիրավեպի մասին լուրերը

18:12   30 հունիսի, 2022

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը Woman.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ հարաբերությունների մեջ չի եղել երաժիշտ Նիկոլայ Բասկովի հետ։ Տատյանա Պլակսինան խոստովանել է, որ այս պահին իր սիրտը զբաղված չէ։

Պլակսինան հայտարարել է, որ նախատեսում է ոտքի կանգնել եւ գտնել իրեն, կայանալ որպես ստեղծագործական անձնավորություն, այնուհետեւ զուգընկեր փնտրել։ Երգչուհու դուստրը կարծում է, որ կկարողանա հարաբերություններ հաստատել, երբ ծանր իրադարձություններից հետո լիովին ամրապնդվի։

Աղջիկն ապագա ընտրյալին ճանաչելու դժվարություն չի տեսնում։ Նրա համար կարեւոր է, որ նա պաշտպանի եւ աջակցի իրեն։



© NEWS.am STYLE