Ռիկի Մարտինի նախկին մենեջերը դատի է տվել նրան՝ պահանջելով 3 միլիոն դոլար

19:19   30 հունիսի, 2022

Ռիկի Մարտինի նախկին մենեջեր Ռեբեկա Դրուկերը դատի է տվել նրան՝ պնդելով, որ երգիչն իրեն մեծ գումար է պարտք։ Կնոջ խոսքով՝ Ռիկի Մարտինն իրեն պարտք է մոտ 3 միլիոն դոլար, հայտնում է TMZ-ը։

Դրուկերը պնդում է, որ ինքը կարողացել է կարգավորել Մարտինի բիզնեսը՝ ապահովելով ռեկորդային, հովանավորչական գործարքներ, շահավետ հյուրախաղեր, ներառյալ վերջերս հաջողված Հյուսիսային Ամերիկայի շրջագայությունը Էնրիկե Իգլեսիասի հետ:

Մարտինն ու նրա ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։



© NEWS.am STYLE