Շատունովի տնօրենն ասել է, որ պրոդյուսեր Անդրեյ Ռազինի հետ դատավարությունները խաթարել են երգչի առողջությունը

20:08   30 հունիսի, 2022

Յուրի Շատունովի տնօրեն Արկադի Կուդրյաշովը հայտարարել է, որ պրոդյուսեր Անդրեյ Ռազինի հետ դատավարությունները խաթարել են երգչի առողջությունը։ Այս մասին հայտնում է Starhit-ը։

Տղամարդը նշել է, որ Շատունովը շատ անհանգստացած էր, որ Ռազինը կարող է խլել իր երգերի իրավունքները։

«Բժիշկներն արեցին հնարավոր ամեն ինչ, բայց Յուրան ողջ մնալու հնարավորություն չուներ։ Բժիշկներն ինձ ասացին, որ եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա եւ հաջողվի նրան վերակենդանացնել, Յուրան կմնա հաշմանդամ, անկողնուն գամված։ Նա ոչ մեկին չէի ճանաչի եւ չէր հիշի իրեն։ Այդպես ասել են մեզ։ Իհարկե, Յուրան չէր ցանկանա նման ճակատագիր ... Սիրտը կոտրվել էր երեք մասի», - նշել է Կուդրյաշովը:



© NEWS.am STYLE