Նատաշա Կորոլյովան տարիներ շարունակ երկրպագուներից թաքցրել է քրոնիկ հիվանդությունը

23:32   30 հունիսի, 2022

Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան սոցցանցերում բողոքել է եղնջատենդից, որի ախտանշաններն իր մոտ առկա են 23 տարեկանից։

«Իսկ հիմա, ուշադրություն, կլինի շատ սարսափելի լուսանկար։ Ահա, թե ինչպես կարելի է արթնանալ եւ խելագարվել այն ամենից, ինչ կատարվում է ձեր մարմնի վրա»,- երգչուհու խոսքերը մեջբերում է Argumenti.ru-ն։

Արտիստուհու խոսքերով՝ մաշկի վրա բծերն առաջանում են, հետո անհետանում, հետո նորից հայտնվում՝ այս ամենը հանգեցնում է ծանր անհարմարության։



© NEWS.am STYLE