«Դու յուրահատուկ ես»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

22:38   30 հունիսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գրավիչ կերպարրը։

290561272_736032204336755_1526895338629525680_n.jpg (278 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրն արվել է Դուբայում։ Իննան կրում է սեւ գույնի ուլտրակարճ զգեստ, որն էլ ավելի է  ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձրել բարձրակրունկները։ «Դու յուրահատուկ ես», - հրապարակումը կարճ մեկնաբանել է Իննան։

Իննա-Խոջամիրյան.jpg (149 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Իննան կրում էր կանաչ երանգի տոպ, որը համադրել էր վանդակավոր պրինտով, գոտկատեղը բարձր լայն տաբատի հետ։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, առանց շպարի էր։ Հրապարակումն Իննան չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE