«Բնությունն իմ տարերքն է»․ Աիդա Կարապետյան (ֆոտո)

13:39   1 հուլիսի, 2022

Դերասանուհի, պարուհի Աիդա Կարապետյանը, որը հանրությանը հայտնի է դարձել «Սարի աղջիկ» հեռուստասերիալում կերտած գլխավոր դերով, նոր լուսանկար է հրապարակել։

290689799_159402976619689_8623541327911647874_n.jpg (138 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված նոր կադրերում երիտասարդ դերասանուհին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է բաց երանգի բլուզ։ Աիդայի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Բնությունն իմ տարերքն է։ Ինձ գեղեցիկ վայրեր առաջարկեք Հայաստանում…», - հրապարակմանը կից մեկնաբանություններում իր հետեւորդներին է դիմել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աիդան քնքուշ կերպարում էր։ Նա կրում էր վառ կապույտ երանգի բլուզ։ Դերասանուհին արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Սեր եւ ժպիտ եմ ձեզ փոխանցում, հաճախ ժպտացեք…», - գրել էր Աիդան։



© NEWS.am STYLE