50 Cent-ի ողջույնը Երեւանից (վիդեո)

01:17   1 հուլիսի, 2022

Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը ժամեր առաջ ժամանել է Երեւան․ NEWS.am STYLE-ը օդանավակայանում եւ հյուրանոցի մուտքի մոտ հանդիպել է երգչին ու տեսագրել նրա բարձր տրամադրությունն ու ողջույնը։

Րոպեներ առաջ ինքը՝ երաժիշտը, նույնպես հանդես է եկել երեւանյան իր առաջին հրապարակումով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Տեսագրությունում նա իջնում է ինքնաթիռից ու հայտնում, որ արդեն Երեւանում է․

«Հեյ, ինչպե՞ս եք, ես արդեն Երեւանում եմ, որտեղ տեղի է ունենալու «ՀԱՅԱ» փառատոնը»,-հետեւողներին պատմել է երգիչը։

50 Cent-ի համերգը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 1-ին, Հրազդան մարզադաշտում։ Նրա հետ ելույթ է ունենալու նաեւ G-Unit հանրահայտ բենդը։ 

«ՀԱՅԱ» փառատոնն այսքանով չի սահմանափակվելու. հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում սպասվում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագծի համերգը։ Փառատոնի ամառային համերգաշարերի մեկնարկը տրվել էր հունիսի 25-ին՝ ֆրանսիացիա հայտնի երգչուհի ZAZ-ի հայաստանյան առաջին մենահամերգով։



© NEWS.am STYLE