«Ընկերները» սերիալի ստեղծող Մարտա Քաուֆմանը ներողություն է խնդրել սիթքոմում սեւամորթ կերպարների բացակայության համար

12:12   1 հուլիսի, 2022

«Ընկերները» սերիալի համահեղինակ Մարտա Քաուֆմանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ սիթքոմի գլխավոր դերակատարների շարքում չեն եղել սեւամորթ կերպարներ։ Նրա խոսքերը փոխանցում է LA Times-ը։

Քաուֆմանը խոստովանել է, որ ամաչում է այն փաստից, որ սերիալի դերասանական կազմը հիմնականում սպիտակամորթ դերասաններից է բաղկացած։

«Վերջին 20 տարում ես շատ բան եմ սովորել։ Մեղքն ընդունելը հեշտ չէ։ Ես ամաչում եմ, որ չգիտեի այս մասին 25 տարի առաջ», - խոստովանել է Քաուֆմանը:

Մարտան ներողություն  է խնդրել շոուի ռասայական բազմազանության բացակայության համար եւ հավելել, որ 4 միլիոն դոլար կնվիրաբերի Բոստոնի իր հարազատ Բրանդեյս համալսարանին:



© NEWS.am STYLE