Մորգենշտերնը կվերադառնա Ռուսաստան

14:12   1 հուլիսի, 2022

Ռուս ռեփեր Մորգենտշերնը, որը ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ ճանաչվել է օտարերկրյա գործակալ, որոշել է վերադառնալ Մոսկվա։

Սկանդալային երաժիշտը սոցցանցի Stories բաժնում հրապարակել է Պրահա-Մոսկվա ինքնաթիռի տոմսի սքրինշոթը։ Նա նաեւ խրախուսել է երկրպագուներին ամրագրումներ կատարել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իր Kaif ռեստորանում:

Ավելի վաղ՝ հունիսին, Մորգենշտերնը հայտարարել էր ռեստորանի փակման մասին։ «Դուք ինքներդ շատ լավ տեսաք, թե ինչ էր կատարվում ռեստորանի հետ։ Մենք պարտվեցինք եւս մեկ փորձության ժամանակ: Մի խոսքով, պարոնայք, այն փակվում է։ Մենք աշխատում ենք վերջին շաբաթը եւ վերջ։ Համեղ էր։ Այսպիսով, մեկ շաբաթ՝ ձեր սիրելի ուտեստները վերջին անգամ համտեսելու համար: Հենց վերջերս էլ ներկայացվել է նոր ճաշացանկը»,- ասել էր երաժիշտը:



© NEWS.am STYLE