«Թագը» սերիալի աստղը ենթարկվել է ոտնձգությունների եւ բռնաբարության սպառնալիքների

15:12   1 հուլիսի, 2022

Ջեյսոն Փենրոուզը, որը երկար ժամանակ հետապնդում էր բրիտանացի դերասանուհի Քլեր Ֆոյին, հայտնվել է Լոնդոնի դատարանում (Մեծ Բրիտանիա): Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ 2021 թվականի նոյեմբերին 39-ամյա մի տղամարդ սկսել է «Թագը» հեռուստասերիալի աստղին էլեկտրոնային նամակներ ուղարկել, որոնցում առաջարկել է նրան հարաբերություններ հաստատել իր հետ, կամ սպառնացել բռնաբարությամբ։

Իսկ 2022-ի փետրվարին մի տղամարդ ներխուժել է արտիստուհու տուն եւ հնչեցրել նրա դռան զանգը, որից հետո դատարանն արգելել է նրան մոտենալ Ֆոյին մինչեւ հուլիսի 4-ը։ Այժմ տղամարդը պետք է հոգեբանական փորձաքննություն անցնի, որից հետո դատարանը կքննարկի Փենրոուզ Ֆոյին մոտենալու արգելքի հարցը։

Աղբյուրը՝ Regnum



© NEWS.am STYLE