«Գահերի խաղի» աստղ Լենա Հիդին դատի են տվել

16:07   1 հուլիսի, 2022

Troika դերասանական գործակալությունը ցանկանում է 1,5 միլիոն դոլարի դատական գործընթաց սկսել «Գահերի խաղի» աստղ Լենա Հիդիի դեմ՝ մի քանի նախագծերի համար, այդ թվում՝ «Թոր․ Սեր եւ ամպրոպ», որոնք չեն ներառել դերասանուհու մասնակցությամբ վերջին կադրերը։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել է, որ Հիդին պետք է վճարի 300,000 դոլար տոկոսադրույք՝ «9 փամփուշտ» դրամայում խաղալու, ինչպես նաեւ 650,000 դոլար միջնորդավճար՝ «Ռիտա» հեռուստասերիալում մասնակցելու համար։

Ըստ հրապարակման՝ դերասանուհին հայտարարել է, որ երբեք պայմանագիր չի կնքել YMU-ի հետ՝ գործելով կազմակերպության հետ բանավոր պայմանավորվածության համաձայն։ «Գահերի խաղի» աստղն ընդգծել է, որ եղել է նաեւ ամերիկյան CAA գործակալության անդամ։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE