«Դյունա» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան հետաձգվել է

17:12   1 հուլիսի, 2022

«Դյունա» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի աշնանը։ Դերասաններ Տիմոտի Շալամեն, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Զենդայան, Ջոշ Բրոլինը եւ Խավիեր Բարդեմը կվերադառնան իրենց դերերին։ Նոր ֆիլմում նկարահանվել են նաեւ Ֆլորենս Պյուն, Օսթին Բաթլերն ու Քրիստոֆեր Ուոքենը։

Դենիս Վիլնյովը կվերադառնա ռեժիսորի աթոռին, իսկ սցենարը կգրի Ջոն Սփայթսը։



© NEWS.am STYLE