Բնական կերպար․ Գաբի Գալոյանն առանց շպարի

20:51   1 հուլիսի, 2022

Երգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։

290704234_612529613299577_7886614751265501962_n(1).jpg (155 KB)

Իր Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է մուգ երանգի հանդերձանք։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, առանց շպարի է։ Հրապարակումը Գաբին չի մակագրել, փակ է նաեւ մեկնաբանությունների հատվածը։

280329312_714568739667720_7225578911364443336_n.jpg (159 KB)

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր թափանցիկ տաբատ, որը համադրել էր արծաթագույն երկար բաճկոնի հետ։ Նրա գանգուր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Երկու տարվա դադարից հետո դժվար էր բեմ բարձրանալը։ Էմոցիաների մեծ կուտակումներ կային ներսումս, կարոտել էի հանդիսատեսին։ Դե իսկ առաջին քայլը դադարից հետո պիտի լիներ իմ հարազատ Առաջին ալիքի եթերում հին ու բարի երգ երգոցի շրջանակում իմ սիրելի կոմպոզիտորի՝ Ռոբերտ Ամիրխանյանի փառահեղ ստեղծագործությամբ Երևանյան տրամադրությամբ .. Շուտով», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE