Դստեր ննջասենյակում գաղտնալսման սարք տեղադրելու մասին ․ Բրիթնի Սփիրսի հայրը բացատրություն է տվել

18:13   1 հուլիսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, հերքում է, որ խնամակալության ժամանակ իր դստեր ննջասենյակում գաղտնալսման սարք է տեղադրել։ Այս մասին հայտնում է  PageSix հրատարակությունը։

Ջեյմին այս հայտարարությունն արել է երդվյալ ատենակալների առջեւ այն բանից հետո, երբ երգչուհու նախկին թիկնապահը «Վերահսկողություն Բրիթնի Սփիրսի վրա» վավերագրական ֆիլմում բացահայտել էր, որ Ջեյմին ձայնագրել է իր դստեր ավելի քան 180 ժամ տեւողության խոսակցությունները, ներառյալ երեխաների եւ փաստաբանի հետ զրույցները, ինչպես նաեւ տեքստային հաղորդագրությունների ու զանգերի մոնիտորինգը, ինտերնետից օգտվելու պատմությունը:

 «Ինձ տեղեկացրել են այն պնդումների մասին, որ խնամակալության տակ գտնվելու ընթացքում նրա ննջասենյակում տեղադրվել է գաղտնալսող սարք: Այս հայտարարությունը կեղծ է», - մեջբերում է հրատարակությունը երգչուհու հոր խոսքերը։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE