«Կփորձեմ երկար չսպասեցնել…»․ Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է երգի այսօրվա պրեմիերան

15:34   1 հուլիսի, 2022

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

290825569_459369812692323_2211443536657237378_n(1).jpg (211 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրին կից Լիլիթը երկրպագուներին տեղեկացրել է, որ չեղարկում է այսօրվա պրեմիերան, որի մասին հայտարարել էր օրեր առաջ։

«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան։ Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն։ Այս պրոեկտի վրա աշխատել եմ 1 տարուց ավելի ու այն չափազանց կարևոր է ինձ համար։ Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել…», - հրապարակումը մակագրել է երգչուհին։



© NEWS.am STYLE