Բրիտանիայում կրկին հարց է ծագել արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին կոչումներից զրկելու մասին

20:09   2 հուլիսի, 2022

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ տարաձայնությունները շարունակվում են։ Ոմանք կարծում են, որ վաղուց ժամանակն է, որ զույգը զրկվի թագավորական տիտղոսներից եւ նրանց արգելվի մասնակցել Եղիսաբեթ II-ի պաշտոնական միջոցառումներին։ Մյուսները համակրում են զույգին ու հավանություն են տալիս բրիտանացի հարազատների հետ կապը պահպանելու նրանց ցանկությանը։ Իհարկե, Սասեքսի դուքսի եւ դքսուհու այցը՝ նշելու Նորին Մեծության գահակալության տարեդարձը, կարեւոր քայլ էր թագավորական ընտանիքի հետ կապեր հաստատելու ուղղությամբ։ Իսկ փոքրիկ Լիլիբեթի հետ ծանոթությունը պետք է որ հարթեր հարաբերությունները։

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին կամավոր հրաժարվել են իրենց տիտղոսներից՝ թողնելով թագավորական ընտանիքի ավագ անդամների պաշտոնը, բայց դեռ շարունակում են օգտագործել Սասեքսի դուքս եւ դքսուհի «նախածանցը»։

«Եթե դուք նայեք ընտանիքի մյուս անդամներին, ինչպիսիք են Բեատրիսը եւ Եվգենիան ապա կնկատեք, որ նրանք չեն օգտագործում իրենց կոչումները։ Պաշտոնական կայքերում նրանք հիշատակվում են որպես Յորքի Բեատրիս եւ Յորքի Եվգենիա: Կարծում եմ, որ Մեգանն ու Հարին պետք է դադարեն օգտագործել տիտղոսները, պարզապես պետք է իրենց անվանեն Սասեքսյան Մեգան եւ Սասեքսյա Հարի»,- իր տեսակետն է հայտնել թագավորական փորձագետ Մարլեն Քենիգը։

«Ես ամենեւին չեմ նվազեցնում դրանց կարեւորությունը, պարզապես կարծում եմ, որ դա կնվազեցնի լարվածությունը նրանց եւ Բուքինգհեմյան պալատի միջեւ։ Դրանում վատ բան չկա»,- եզրափակել է փորձագետը։

Աղբյուրը՝ Ok-magazine



© NEWS.am STYLE