Ընթրիք Իբիցայում, պար Միկոնոսում. ինչպես է Նիկոլ Շերզինգերը նշել 44-ամյակը

12:08   2 հուլիսի, 2022

Արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Շերզինգերն իր ընկերոջ՝ Թոմ Էվանսի հետ, ում հետ հանդիպում է արդեն երեք տարի, վայելում է շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Վերջին կանգառներից մեկում՝ իսպանական Իբիցա կղզում, երգչուհին նշել է ծննդյան տարեդարձը։ Հունիսի 29-ին Նիկոլը դարձավ 44 տարեկան։ Թոմն իր սիրելիի համար անակնկալ է կազմակերպել՝ հրավիրելով նրան ռոմանտիկ ընթրիքի՝ շրջապատված արմավենու ծառերով։ Իսկ առավոտյան զույգը մեկնել է Շվեյցարիա՝ Նիկոլի ընկերոջ հարսանիքին։ Բայց, իհարկե, այնտեղ մեծարվել են ոչ միայն նորապսակները։

62bee5f58cccb.jpg (338 KB)

Բայց 44-ամյակի կապակցությամբ գլխավոր տոնը Նիկոլին սպասում էր Միկոնոսում, ուր նա ժամանել էր Շվեյցարիայից անմիջապես հետո։ Երեկոյի ընթացքում Շերզինգերը փոխել է երկու հանդերձանք։

14853.jpg (171 KB)

Ծննդյանս պատվին խնջույքի էի գնացել,- երգչուհին մակագրել է հրապարակած լուսանկարը։

Ամբողջ երեկո աստղը եւ նրա հյուրերը պարել են The Pussycat Dolls խմբի հիթերի ներքո։

Աղբյուրը՝  Hellomagrussia.ru



© NEWS.am STYLE