Imagine Dragons-ի մենակատար Դեն Ռեյնոլդսը բեմից աջակցել է Ուկրաինային

17:07   2 հուլիսի, 2022

Ամերիկացի երգիչ, երգահան եւ երաժիշտ Դեն Ռեյնոլդսը, որը հայտնի է Imagine Dragons ռոք խմբում իր մասնակցությամբ, բեմից աջակցության խոսքեր է ասել Ուկրաինային։

Ելույթ ունենալով Լեհաստանի Գդինիա քաղաքում անցկացվող Open'er փառատոնում՝ նա ասել է, որ արտիստներն այս երկրի համար ավելին չեն կարող անել, քան դրա համար երգ կատարելը։

45852.jpg (86 KB)

«Ես ինձ անօգնական եւ անհույս եմ զգում»,- հավելել է նա։

Այս խոսքերից հետո Ռեյնոլդսը կատարել է Alphaville Forever Young ստեղծագործությունը։

Աղբյուրը՝ Riafan



© NEWS.am STYLE