«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետ

11:33   2 հուլիսի, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է եղբոր հետ։

290313693_575952183934692_6623702446093379175_n.jpg (192 KB)

Իր ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում քույր ու եղբայր ջերմ գրկախառնված են։ Մարիամը հրապուրիչ կերպարում է։ Նա կրում է սեւ հանդերձանք, բարձրակրունկներ։ Դերասանուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Իմ սիրտ», - լուսանկարներից մեկին կից գրել է Մարիամը։

290612119_606818867281730_9074316100568099331_n.jpg (167 KB)

«Ե՞րբ են մարդիկ բաժանվում։ Ե՞րբ են ամուսինները բաժանվում։ Բոլոր երբ-երի պատասխանը մեկն է՝ երբ պակասում է սերը։ Այո, սերն անցնում է, երբ քեզ չեն սիրում, երբ քեզ վնասում են, երբ հիասթափվում ես։ Ամեն ինչ կախված է մեր ընտրությունից։ Բոլորս ունակ ենք կառավարելու յուրաքանչյուր էմոցիա։ Բայց միշտ կողմ եմ սերը պինդ պահելուն։ Ամենաանհավանական ձեւերով», - ավելի վաղ հետեւորդների հարցին ի պատասխան գրել էր դերասնաուհին։ 



© NEWS.am STYLE